Հանրությունը սպասում էր վեթինգի, բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով, այդպես էլ դա տեղի չի ունենալու, ինչպե՞ս կմեկնաբանեք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս հարցին պատասխանել է. «Եթե կարծում են, որ այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ կարող են բերել, որը չհակասի Սահմանադրությանը եւ ներկայացնի մեր դատին, մենք այդ առաջարկությունները կընդունենք: Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու, այդ էֆեկտիվ միջոցները ձեռնարկել ենք, բերել ենք ԱԺ»: Այս ասելով՝ Ռուստամ Բադասյանը նկատի է ունեցել ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն այսօր քննարկվել է ԱԺ լիագումար նիստում: Բադասյանը նաև ասել է, որ նախագիծը կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ գործիք է: Լրագրողները նաեւ նախարարին հարցրել են՝ վարչապետը Վրաստանում հայտարարեց, որ կառավարության կազմում կան դավաճաններ, առաջ ասում էր, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ուժային կառույցներում կան դավաճաններ ու որեւէ իրավական գործընթաց դրանից հետո չի սկսում, ինչպե՞ս եք բնութագրում երկրի սահմաններից դուրս նման հայտարարությունը: Ռուստամ Բադասյանը պատասխանել է. «Խնդրում եմ վարչապետի ամբողջական խոսքը վկայակոչել, ամեն ինչ ակնհայտ կլինի, վարչապետի խոսքերն առավել քան հասկանալի են ու մեկնաբանման կարիք չունեն»:
Խնդրում եմ ճիշտ վկայակոչել վարչապետի խոսքերը. Ռուստամ Բադասյանը՝ լրագրողներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more
more

more