▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ բացել Ամուլսար տանող ճանապարհները. Տիգրան Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ Խումբը՝ որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ:

 

 

 

 

 

 

 

Առաջնորդվելով Ամուլսարում բնապահպանական նորմերի պատշաճ մակարդակի ապահովման և քաղաքացիական հասարակության վերահսկողություն սահմանելու մեր հայրենակիցների պահանջով՝ պարոն Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխանության գնահատման և արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության #EITIսկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրման և իրագործման գործընթացում ապահովել զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարարակական կազմակերպությունների ներգրավումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վստահ եմ, որ միայն երկխոսության ճանապարհով կարող ենք ապահովել սոցիալական համերաշխություն:
Խնդրում եմ բացել Ամուլսար տանող ճանապարհները: Արհեստական խոչընդոտներն անհարկի ձգձգում են խնդիրների վերհանումը։ Յուրաքանչյուր օր կարևոր է հիմնավորված որոշման կայացման գործընթացում:

Կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները, ի մի բերել բոլոր փաստական հանգամանքների այն համախումբը, որը կնպաստի Ամուլսարի բնապահպանական վիճակի մասին անաչառ եզրահանգումների կայացմանը:

 

 

 

 

 

 

 

Ակնկալում եմ, որ ինչպես միշտ կկարողանանք արդյունավետ փոխգործակցել հանուն մեր պետության և հանուն մեր բնության, ու վաղը առավոտյան դադարեցված կլինեն անհնազանդության գործողությունները՝ դրանք մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելով, որպեսզի չտուժի ո՛չ պետությունը, ո՛չ բնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խնդրում եմ վստահել իրավասու անձանց. կառավարությունը, վստահելով ձեզ, համապատասխանության գնահատման ուսումնասիրությունների մեկնարկը կազդարարի Ամուլսարից, և համապատասխանության գնահատման գործընթացը հետևողականորեն կշարունակի Հայաստանի Հանրապետությունում գործող մյուս բոլոր հանքաարդյունաբերական ընկերություններում:

 

 

 

 

 

 

 

Կոչ եմ անում ձևավորվող աշխատանքային խմբում Ձեր ակտիվ մասնակցությամբ ամրապնդել համերաշխության մեր որդեգրած սկզբունքների կիրարկման պրակտիկան:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները շարունակում են  փակ պահել   դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ:

 

Կարդացեք նաև՝ Ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ

Նոր կադրեր նախագահ Արմեն Սարգսյանի պարից, նոր մանրամասներ ՝«Ամուլսար»-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more