▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրենք, որ քահանաներն աղոթեն Սողոմոն Թեհլերյանի հոգու հանգստության համար․․․

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, ի պատասխան իրենց հայտարարությունից հետո հնչող հարցերի ու քննադատությունների, ֆեյսբուքում «Ինչպե՞ս պաշտպանել մեր սրբությունները, ինչպե՞ս ցույց տալ վճռականություն, ի՞նչ կարող եմ անել ես, ի՞նչ կարող ես անել դու» խորագրով  ուղիղ եթեր է կազմակերպել ու արել կոնկրետ առաջարկ․

«Հայ Առաքելական որևէ եկեղեցում հունիսի 8-ին մասնակցել Սուրբ Պատարագին, և սահմանված կարգով Պատարագիչ քահանային խնդրել  աղոթել Սողոմոն Թեհլիրյանի հոգու հանգստության համար»։

***

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ-ի գրառումը։
Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք։
Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։
Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more