▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիրը իմ մեջ էր և ոչ թե Վեհափառի․․․Շպռոտ

Երգչուհի Շպռոտը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Աստված վկա, ես շատ ուրախ կլինեմ , եթե Աննա Հակոբյանը ամեն կիրակի գնա Սուրբ Պատարագի և հաղորդակցվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ես ո՞նց կարամ դա չուզեմ․․․ Ո՞նց․․․ Իմ կյանքի նպատակն է փորձեմ ՝ իմ կյանքի օրինակով մոտեցնել մարդկանց Տիրոջը։ Ես ամենա մեղավորս, ով ապրել է Աստծուն ոչ հաճելի կյանքով։ Ես շատ կուզեմ , որ Աննա Հակոբյանի երեխաներն էլ գնան Պատարագի։

Բայց նաև շատ կուզեմ , որ այդ Պատարագին Հնչի Վեհափառի անունը։

Ես չեմ ուզում , որ Աննայի ծանոթները պառակտեն Եկեղեցիս և Հավատավոր Հոտին։

Ես շատ կուզեմ, որ Աննա Հակոբյանը գլխաշորով մոտենա Հաղորդությանը և մինչև մոտենալը ասի՝ Մեղա Աստծո։

Ես շատ կուզեմ , որ Նիկոլը վերջապես հասկանա, որ Եկեղեցու ներքին խնդիրները ՝ պառակտումով չեն բուժում։

Եթե Աննան և Նիկոլը լինեին Մեր Եկեղեցու անդամ՝ ես նրանց քրոջ պես, առանձին կգրեի։ Բայց իրենք են սկսել այս քաոսը ՝ կեղծ բարենորոգման։

Իմ սրտում չկա ատելություն, քանզի ես էլ մոլորված էի։ Իմ սրտում կա աղոթք և Սեր առ Աստված։

Իմ կյանքը Նիկոլը և Աննան չեն փոխել։ Իմ կյանքը փոխեց մեր Տեր Հիսուս Քրիստոս ՝ իր Սիրով և իհարկե Առաքելական Եկեղեցու օգնությամբ։

Եթե մեր Եկեղեցին բարեփոխումների կարիք ունենար ՝ ես չէի ապաշխարի։ Եկեղեցին իր տեղում է, եթե իմ նման մեղավորը ապաշխարեց։ Խնդիրը իմ մեջ էր և ոչ թե Վեհափառի։

Թող Աստված իմաստություն տա իմ Հայ ազգին, որ խնդիրը մեր մեջ փնտրենք, իսկ Փրկությունը Տիրոջ և Եկեղեցու մեջ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more