▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խելքդ գլուխդ հավաքիր և հաջորդ անգամ չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Փաստաբանը՝ Ռուբինյանին

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառում է Տեր Օշինին: Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի անի Ռուբինյանն իր սպառնալիքից հետո. ապօրինի քրեական հետապնդում պետք է պատվիրի սրբազանների գործերի մակարդակի, թե՝ անձամբ դաստաստան պետք է տեսնի: ԱԺ փոխնախագահ Ռուբինյանին չեմ սպառնում, բայց հիշեցնելով օրենքի գոյությունը, հորդորում եմ իր իսկ բառամթերքով. «Խելքդ գլուխդ հավաքիր և հաջորդ անգամ չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին»»:

***

Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավ հայտարարած ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն այսօր անդրադարձել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանին։

ՔՊ-ականը նշել է, որ Տեր Օշինն իրեն ծանոթ երիտասարդ զույգին, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»,- հայտարարել է ՔՊ-ականը։

Տեր Օշին քահանա Հայրապետյանն Այսօր.am-ի հետ զրույցում հայտարարել է՝ ՔՊ-ականներն իր համար հայրենավաճառ են ու իրեն որևէ մեկը չի կարող նման կոչ անել։

«ՔՊ... ինձ համար նման կուսակցություն չկա, ՔՊ-ական կլինի, չի լինի՝ կարևորը հայրենավաճառ չլինի, հայրենասեր, եկեղեցասեր մարդ լինի, ասել եմ, ասում եմ»,- նշել է Տեր Հայրը։

Լրագրողը Տեր Օշինից հետաքրքրվել է՝ մտավախություն չկա՞, որ հիմա էլ իր նկատմամբ հետապնդում կսկսեն՝ Տեր Հայրը նշել է՝ որևէ մտավախություն չունի, արդեն վեց ամիս է, որ իր հետևից են ընկած։

Տեր Օշինը չգիտի՝ կոնկրետ որ զույգն է եղել ՔՊ-ականի ծանոթը, երբ իմանա՝ չի էլ պսակադրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more