Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը երկրում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Գերատեսչության տեղեկություններով համացանցի օգտատերերի շրջանում սկսել է տարածվել խոշոր առևտրի կենտրոններում ահաբեկչության գործողությունների հնարավոր իրականացման մասին տեղեկություն:
«Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն չի հաստատում այդ տեղեկությունը: Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը հսկողության տակ է: Կոչ ենք անում քաղաքացիներին չվստահել սոցիալական ցանցերից ստացվող ոչ հավաստի տեղեկություններին, այլ հիմնվել կոմպետենտ պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության վրա»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նախարարությունում նաև հիշեցրել են, որ սուտ տեղեկատվության տարածումը, որը ստեղծում է հասարակական կարգի խախտման վտանգ, պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքով, մինչև մեկ տարի ազատության սահմանափակմամբ կամ զրկմամբ։