Ապրիլի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական պողոտան վերանվանվեց Ղազախստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահ Քանիշ Սատպաևի անունով...Այս լուրը մեզ՝հայերիս,այդքան էլ չէր հետաքրքրի,եթե չլիներ մեկ հանգամանք..Իսկ այդ "հանգամանքն" այն է,որ նախկինում այդ պողոտան կրել է Ղազախստանի նախկին ղեկավար ԼԵՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ անունը...Երկար ժամանակ է ազեր-կոյունլուների մամլո խոսնակ և միևնույն ժամանակ Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը պատրաստվում էր այս քայլին...Հարմար պահի էր նայում,որ իրականացնի Բաքվից ստացած պատվերը՝վերանվանել ԱՐՑԱԽԱՀԱՅ քաղաքական գործչի անունը կրող պողոտան Աստանայում...Արդեն երկու տարի է Բաքվի էմիսարները բանակցում ու համոզում էին ղազախ պաշտոնյաներին...Եվ ահա,ապրլի 10-ին Ի.Ալիևը ստացավ իր երկար սպասված "նվերը" Ն.Նազարբաևից...
Հիշեցնեմ,որ ԼԵՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ մինչև Ղազախստանի ԿԿ Առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնելը ,1926-29 թթ.եղել է Ադրբեջանի ԿԿ Առաջին քարտուղարը...ՀԱՅԸ ԵՐԵՔ տարի ղեկավարել է Ադրբեջանը..Ու այս հանգամանքը շատ ծանր է տանում ակ և կարա կոյունլուների առաջնորդ Ի.Ալիևը,ով որոշել է ՀԵՏՄԱՀՈՒ պայքարել Լ.Միրզոյանի դեմ... Ղազախները ԵՐԲԵՔ չեն մոռանում,որ իրենց հայրենիքը ղեկավարած ՀԱՅԱԶԳԻ՝Լ.Միրզոյանի(1933-38թթ.) օրոք է Ղաղախստանը ստացել միութենական հանրապետության կարգավիճակ(1937թ.) և ընդունել իր առաջին Սահմանադրությունը...Թե՛ ինչեր է արել Լ.Միրզոյանը Ղազախստանի համար,կարելի է կարդալ երկրի նախագահ Ն.Նազարբաևի հեղինակած և 2001 թ.հրատարակած՝"Լևոն Միրզոյանը Ղազախստանում:Փաստաթղթերի և նյութերի ժողովածու(1933-38թթ.)"գրքում...Ղազախական ՍՍՀ-ի առաջին ղեկավարը,ով ազգությամբ ՀԱՅ էր,իր ՆՈՐ հայրենիքի համար արել է այն,ինչ շատ ղազախներ չէին էլ կարող անել...Նա եկել էր Ղազախստան այն ժամանակ,երբ սովից մահացածների թիվը անցնում էր ՄԵԿ միլիոնը,իսկ բնակչության 48% արտագաղթել էր...Չկար գյուղատնտեսություն և արդյունաբերություն...Նա այդ ամենը ԶՐՈՅԻՑ կառուցեց...Լ.Միրզոյանի օրոք է ձևավորվել Ղազախստանի Երաժշտական թատրոնը,Պետֆիլարմոնիան,ԽՍՀՄ-ի ԳԱԱ Ղազախստանի մասնաճյուղը,որի ղեկավ է նշանակվել Քանիշ Սատպաևը...Սակայն վերջին երկու տարիներին Ղազախստանի և Ադրբեջանի "սիրախաղի" հետևանքով իրավիճակը Լ.Միրզոյանի վաստակի առումով կտրուկ փոխվեց...Ղազախ պատմաբանները "պարզել" են,որ Լ.Միրզոյանը ևս մասնակցել է Ստալինյան ռեպրեսիաներին...Ղազախ "ՄԻԱՄԻՏ" պատմաբանները հեչ չեն հիշում,որ նույն Լ.Միրզոյանը "Ստալինյան տեռորի" զոհերից է...Ի.Ստալինի հրամանով՝ 1938 թ. գարնանը նա ձերբակալվում է,իսկ 1939 թ. փետրվարի 26-ին գնդակահարվում է...Ղազախները նաև մոռանում են,որ Լ.Միրզոյանը շատ ղազախ մտավորականների զգուշացրել է իրենց սպառնացող վտանգի մասին ու այդպիսով փրկել նրանց ՄԱՀԻՑ...
Հ.Գ.2014 թ.հոկտեմբերի 24-ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում էր...Հանդիպում էր ուսանողների և դասախոսների հետ...Հանդիպումից հետո Ղազախստանի դեսպանը մոռանալով իր ՈՎ լինելը շատ գռեհիկ և դիվանագետին ոչ վայել պահվածքով՝պահանջում էր "Առավոտ" թերթի և կայքի Շիրակի մարզային թղթակից Ն.Արևշատյանից հերքում տպագրել մի նյութի համար,որում քաղաքագետներից մեկը ասել էր,որ Ղազախստանի ղեկավարությունը ԱՄԵՆ ինչ անում է,որպեսզի Աստանայի կենտրոնական՝Լ.Միրզոյանի պողոտան վերանվանեն Քանիշ Սատպաևի անունով...Ա.Բոզժիգիտովը ասում էր,որ դա ՍՈՒՏ է...Սակայն թղթակիցը անդրդվելի էր...
Շատ ափսոսում եմ,որ Այիմդոս Բոզժիգիտովը արդեն ՀՀ-ում Ղազախստանի ՆԱԽԿԻՆ դեսպանն է...Հիմա արդեն մենք նրան ԿՄԵՂԱԴՐԵԻՆՔ ստի և դիմացինին զրպարտելու մեջ...
Ի դեպ,առաջարկում եմ Շիրակի մարզի Հառիճ գյուղի կենտրոնական փողոցը,որը կրում է ազերիների նախրապան Ի.Ալիևի մամլո խոսնակ և համատեղությամբ Ղազախստանի նախագահ աշխատող Ն.Նազարբաևի անունը ՎԵՐԱՆՎԱՆԵԼ ԼԵՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ անունով...
Ղազախստանի հերթական հակահայ արարքը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more