▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը. Զոհրաբ Մնացականյան

«Խիզախություն է խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակիցներին՝ ե՛ւ Ադրբեջանի ժողովրդին, ե՛ւ Արցախի ժողովրդին, ե՛ւ հայ ժողովրդին, սակայն խաղաղության մասին խոսելը չի նշանակում հարցականի տակ դնել վճռականությունը»,–այս մասին այսօր՝  փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլերի մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԳ նախարարը շեշտեց՝ շատ կողջունեն, որ նման հայտարարություն լինի նաեւ Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում։

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը, որը Ադբրեջանի ԱԳ նախարարությունը որակեց որպես բանակցություններից հրաժարվելու քայլ, նախարարը նշեց.

«Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել»:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում. Մերկել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more