Ընկերներիցս մեկի հետ խոսելիս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ առողջական և անձնական խնդիրները իրար ետևից են գալիս: Խաղաղ երկար ապրել ինձ տրված չէ:
Արդեն ծիծաղս գալիս է այս ամենի վրա:
Ես չգիտեմ, թե ով է կյանքիս սցենարը գրողը, բայց դե թող իմանա, որ ես այդքան հեշտ հանձնվողներից չեմ և ինքն էլ ստիպված է նոր փորձություններ հորինել:
Ես վճռական եմ տրամադրված և պատրաստ եմ հաղթահարելու նոր փորձությունները:
Տրամադրված եմ երրորդ ռաունդին: