▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Մարտակերտի հիվանդանոցի գլխավոր բժիշկ

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտ քաղաքում խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը:

«Արկակոծությունը սկսելուն պես բնակիչները շատ արագ ապաստարաններ են մտել, և բարեբախտաբար խաղաղ բնակչության շրջանում կարողացել ենք խուսափել զոհերից և վիրավորներից»,- ասել է Օհանյանը և հավելել, որ հիվանդանոցի շենքը ևս անվնաս է մնացել:

Բուժմիավորման գործադիր տնօրենի հավաստմամբ, հիվանդանոցը ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով, ունեն համապատասխան մասնագետներ և իրականացվում է շուրօրյա հերթապահություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաեւ Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more