▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի անկախություն ասելով հասկանում ենք նաև Շահումյանի շրջանը

Ա1+-ը գրում է. ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է. «Մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք նոր պատերազմի, որովհետեւ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հարցը լուծվի պատերազմի միջոցով»:

Անդրադառնալով հայկական զինուժի կիրառման արդյունքում ադրբեջանցի երկուամյա երեխայի մահվանը՝ պարոն Ռուստամյանը հեգնում է՝ Ադրբեջանին թվում է, թե միայն ինքը իրավունք ունի գնդակոծելու հայկական դիրքերը. «Իրեն թվում է, թե քանի որ բնակավայրերում են տեղակայված, պետք է չլռեցվեն էդ կրակակետերը, երբ որ կրակակետերը լռեցվում են, բնականաբար զոհեր են լինում բնակիչների շրջանում»:

Երեխայի մահով, ըստ պարոն Ռուստամյանի, Ադրբեջանը փորձում է խաղալ միջազգային հանրության զգացմունքների հետ եւ Հայաստանին ցույց տալ որպես վանդալ: Զոհերն անխուսափելի են հրադադարի խախտման ժամանակ,-հիշեցնում է դաշնակցական պատգամավորը. «Զոհերը մեր կողմից էլ են եղել, երեխա էլ է զոհվել, ծերեր էլ են զոհվել: Էնպես չի, որ մենակ պետք է Ադրբեջանը համ նախաձեռնի, համ իրականացնի գնդակահարումները, համ էլ վայնասուն բարձրացնի, թե տեսեք…»:

Ադրբեջանը չի կարող խաղաղ բանակցությունների ճանապարհով ստանալ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները,-վստահեցնում է Արմեն Ռուստամյանը: Նախ նա պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը. «Միջազգային հանրությունը հասկացել է, որ դա արդար պահանջ է Հայաստանի կողմից, Ղարաբաղի կողմից եւ ստիպում են, ճնշում են, որ Ադրբեջանը դա հասկանա: Այսինքն, «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը, որ հիմա սկսել է աշխատել, խափանվում է Ադրբեջանի պատճառով»:

Արմեն Ռուստամյանը կողմ է Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձին միայն կարգավիճակը ճշտելուց հետո: Դրան, ըստ նրա, կողմ է նաեւ Արցախի ժողովուրդը: Իսկ Ղարաբաղի անկախություն ասելով պատգամավորը հասկանում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Շահումյանի շրջանի հետ միասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more