▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանդի պատճառով ծեծելով սպանել է 35-ամյա կնոջը

Փաստինֆո-ն գրում է. Ապրիլի 15-ին՝ ժամը 7.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ հատվածում կնոջ դիակ կա և հնարավոր է, որ կինը մահացել է վրաերթի հետևանքով: 

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում հայտնաբերել է 1981 թ. ծնված Ռուզան Ջումայանի դիակը:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արատատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, ինչպես և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Ջումայանը չի մահացել վրաերթի հետևանքով, այլ նրան նույն օրը՝ ժամը 1-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, խանդի պատճառով, ծեծելով սպանել է 1980 թ. ծնված Արման Սարգսյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more