▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանել

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոմն «Խաչուլիկը» և ոմն «Պոդոսը»  ապօրինի մուտք են գործել Տիգրան Վ․-ին պատկանող՝ Նոր Խարբերդ 25 փողոցի տներից մեկը, որտեղ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և սպառնալիք հնչեցնելով՝ հափշտակել 150 հազար դրամ գումար, բջջային հեռախոս, մեթադոնային լուծույթ և դիմել են փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Խաչուլիկը» հանդիսանում է Երևանի բնակիչ 33-ամյա Խաչատուր Խ․-ն, իսկ «Պոդոսը»՝ Երևանի բնակիչ 35-ամյա Էդգար Կ․-ն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝նշված անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more