▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանը՝ Տեր-Պետրոսյանի կողմից իրեն Ծառուկյանի հետ համեմատելու մասին. armlur.am

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու առաջարկով բաց նամակ էր հղել, երեկ իր «Սրտի պարտք»-ն է հրապարակել արդեն Գագիկ Ծառուկյանի մասին: Նա ԲՀԿ առաջնորդին համեմատել է գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որը 2008-ի նախագահական ընտրություններում կանգնեց համաժողովրդական շարժման կողքին և կանգնեց մինչև քաղաքական լիդերների նահանջը:
Ըստ առաջին նախագահի՝ «…եթե ընդհանրացնելու լինենք, ապա Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի և առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած՝ անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը…»:
«Ժողովուրդ»-ը երեկ Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվել է՝ ինչպես է մեկնաբանում Տեր-Պետրոսյանի արած համեմատությունը իր և Ծառուկյանի միջև: «Ես որդեգրել եմ այսպիսի մոտեցում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասել է գործարար Սուքիասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more