▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը

Հունվարի 18-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 95 OP 999 (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Ա.-ը) և «Լեքսուս» մակնիշի 01 CC 002 (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Շ.-ը) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նշենք, որ «Լեքսուս» մակնիշի  մեքենայի վարորդը հայտնի սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more