Վթար՝ ապօրինի շինարարության պատճառով․ տուժողը դեռահաս աղջիկ է․ Զարուհի Փոստանջյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ովքեր օգնել են օպերատիվորեն դեպք վայր ժամանած շտապօգնությանը՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
***
Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա-ին: Այս մասին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշելով, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս տեսաուղերձ է հղել՝ պահանջելով, որպեսզի ՆԳ նախարարա Արփինե Սարգսյանը այցելի վթարի վայր՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկ։ Նրա կարծիքով վթարային վիճակը ստեղծվել է, քանի որ նշված խաչմերուկից բեռնատար մեքենաները մուտք են գործում տարածքում գտնվող շինհրապարակ՝ խաթարելով բանուկ փողոցի երթևեկությունը․ «Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը։ 14-ամյա աղջնակը վիրավոր գտնվում է հիվանդանոցում այս «գազան» ավտոմեքենաների պատճառով։ Շինհրապարակից մեծաքանակ ջուր են բաց թողել, այն սառել է։ Իսկ այս ծանր մեքենաների գնալ-գալու պատճառով մարդիկ ընկնում են ավտոմեքենաների տակ։ Ոստիկանություն, ՄԻՊ, հերիք չէ մարդկանց գցեք ավտոմեքենաների տակ, հերիք է։ Այս «գազան» ավտոմեքենաները հանեք այստեղից»,- ահազանգում է Փոստանջյանը։