«Կա՞ն ՔՊ-ականներ, որոնց հետ բանակցում եք»․ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Բնականաբար, նույնիսկ այն ժամանակ, երբ ստորագրությունն այդ թղթի տակ լինի, շատ վտանգավոր է հանրայնացնելը, էլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետև, ոնց էր ասում տիկին Ջուլհակյանը՝ ամենաժողովրդավար, ԱՄՆ-ից ավելի խոսքի ազատ երկրում, որտեղ կա 30-ից ավելի քաղբանտարկյալ, մի տեսակ չարժե այդպիսի բան անել, որովհետև շատ արագ իշխանություններն իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ ՔՊ-ականների ուղղությամբ»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։ *** |
«Իմփիչմենթի գործընթացն առանց փողոցային պայքարի հնարավոր չէ և հենց այդպես էլ տեղի է ունենալու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ի պատասխան հարցի, որ իշխանության ներկայացուցիչները նշել են ժողովրդի կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս ուղղությամբ։ «Իմփիչմենթի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց հասարակական լայն զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ։ Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն։ Այո, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու, և հենց այդպես էլ տեղի է ունենալու՝ ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին»,- ասել է Հայկ Մամիջանյանը։ Դիտեք նաև՝ |
«Վտանգավոր է հանրայնացնելը»․ Մամիջանյանը՝ ՔՊ-ականների հետ բանակցությունների մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more