Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նորից Արցախի, այսպես կոչված, անկախության մասին:
Մի շաբաթ առաջ առիթ ունեցա խոսելու մի սերբ քաղաքական գործչի հետ, որը ներկայումս ապրում է Կանադայում: Նա բավականին իրազեկ էր Արցախի իրավիճակից: Երբ ասացի, որ մեր իշխանությունների հիմնական գիծը Արցախի անկախության ճանաչում տալն է, ասաց բառացիորեն հետևյալը. «Մի կրկնեք մեր սխալը: Երբ քաղաքական մանր հաշիվների պատճառով և իբր խորամանկ քայլ մենք պահպանում էինք Չեռնոգորիայի առանձին կարգավիճակը, մեր մտքով երբեք չէր անցնում, որ մի որ չեռնոգորցիները, որ նույն սերբերն են ամեն ինչով, ելնելով իրենց խմբակային շահից իրենց Սերբիայից անկախ կհռչակեն ու կմիանան ՆԱՏՈ-յին՝ լքելով մեզ: Իսկ դուք ինքներդ եք խրախուսում Ղարաբաղի անկախությունը: Ինչի՞ համար: Վստա՞հ եք, որ անկախ Ղարաբաղն ուզելու է միանալ Հայաստանի Հանրապետությանը և ոչ Ռուսաստանի Դաշնությանը»:
Կարդացեք նաև՝ 7 շրջան տալու դեպքում Հայաստանն արնաքամ է լինելու
Ստացվում է՝ պատրաստ ենք գոյություն չունեցող անկախությունը փոխանակել 7 շրջանների հետ