▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վստահ եմ՝ հայրիկդ նայում է քեզ երկնքից և հպարտանում»․ Անահիտ Սիմոնյան

ԱՄՆ–ում բնակվող երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը հուզիչ գրառում է կատարել և շնորհավորել իր և երգիչ Հայկոյի որդուն․

«Իմ Արման… Այսօր շրջանավարտ ես։ Ավարտեցիր 8-րդ դասարանը։
Եվ մինչ կանգնած էիր բեմի վրա՝ վստահ, բարձրահասակ, գրեթե մեծահասակ՝ հազիվ էի զսպում արցունքներս։ Հպարտությունից, սիրուց, այն բանից, թե որքան արագ է ժամանակը թռչում։

Դու իմ գլխավոր իմաստն ես, իմ ուժը, իմ լույսը։
Դու շատ բանի միջով ես անցել, բայց մնացել ես բարի, ուժեղ, իրական։ Եվ եթե իմանայիր, թե այսօր որքան հպարտ կլիներ հայրիկդ քեզնով…

Վստահ եմ՝ նա նայում է քեզ երկնքից, ժպտում և հպարտանում քեզնով։

Շնորհակալություն այն բանի համար, թե ինչպես ես մեծանում։ Շնորհակալություն, որ ընտրում ես բարությունը, ազնվությունը և չես վախենում լինել այնպիսին, ինպիսին կաս։

Ես միշտ կողքիդ եմ։ Ցանկացած օր, ցանկացած պահ։ Դու իմ տղան ես։ Հավերժ։

Սիրով՝ Մայրիկ»։

Դիտեք նաև՝ 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more