▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վստահ եմ՝ եղածն ընդամենը լակոտություն է, թմրանյութ չէր կարող լինել երեխաների մոտ»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մխչյանի դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց դեպքով ևս ունենք «բերնեբերան՝ հազար բերան»-ի էֆեկտ։
Ի սկզբանե ասվում, տարածվում էր, որ բարձր դասարանցիները կապկպել, թմրանյութ են տվել ցածր դասարանցիներին, ինչից հետո վերջիններիս մոտ կախվածություն է առաջացել ու սկսել են տնից փող գողանալ, որ նոր դոզա առնեն...
Սա հենց սկզբից ինձ տարօրինակ թվաց, որովհետև թմրանյութերից կախվածությունը, այն էլ 4-րդ դասարանի երեխայի մոտ, տենց չի կարա զարգանա։ Բայց, որ միջադեպ եղել է, դա փաստ է, ձերբակալված էլ կա, բայց այլ հոդվածով։ Դեպքը եղել է այսպես. բարձր դասարանցիները փոշենման զանգված են քսել ցածր դասարանցու քթանցքներին՝ ասելով, որ դա թմրանյութ է ու դա «օգտագործելու» փաստը չհրապարակելու համար գումար են պահանջել։ Սա է եղել իրականությունը։ Հիմա տոքսիկոքիմիական փորձաքննություն է իրականացվում՝ պարզելու համար դա եղել է թմրանյո՞ւթ, թե՞ ոչ։ Այս պահին ձերբակալված կա շորթման հոդվածով։
Ես գրեթե վստահ եմ, որ եղածն ընդամենը լակոտություն է ու ոչ մի թմրանյութ, այն էլ սպիտակ փոշենման, չէր կարող լինել դրանց մոտ։
Մեկ այլ զարմանալի փաստ, որ այդ դեպքի առթիվ ենթադրյալ տուժող կողմի ծնողները հաղորդում չեն ներկայացրել...»։

***

Մխչյանի միակ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել, նոր պաշտոնակատարը մխչյանցի է, հարակից բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել, «Ազատությանը» փոխանցել է Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը:

Քննչական կոմիտեն մինչև այսօր չի հերքել նախորդ շաբաթ տարածված տեղեկությունը, թե Մխչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել՝ այդպիսով փորձելով նրանց մոտ կախվածություն առաջացնել ու ստիպել, որ տնից գումար բերեն:

Կոմիտեից հայտնում են՝ գործով 4 մեղադրյալ կա: 1 ամիս շարունակ նրանցից երկուսը կմնան տնային կալանքում, մյուս երկուսը՝ վարչական ու դաստիարակչական հսկողության տակ:

Հարցին՝ հայտնաբերվե՞լ է արդյոք նրանցից 3-րդը, որին ոստիկանները փնտրում էին, կոմիտեից փոխանցեցին՝ արդեն տնային կալանքում է: Մեղադրյալներից երեքը 11-րդ դասարանցիներ են՝ անչափահաս, մյուսը՝ 12-րդ դասարանցի, 18 տարեկան՝ չափահաս:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more