▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն․ Իշխանությունները սպառնու՞մ են Թովմաս Առաքելյանին

Թովմաս Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իբրև նախազգուշացում իմ սիրելի՜ հետևորդներին: 5 օր շարունակ մերժել եմ այս կառավարության հետ համագործակցության մի շարք «գայթակղիչ» առաջարկներ:

Խնդրանքները կտրուկ դարձել են շանտաժ, շանտաժները՝ սպառնալիք: Փառք Աստծո՝ թաքցնելու և վախենալու ոչինչ չունեմ: Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն, բռնությունից մինչև ֆեյք-մեդիաահաբեկչություններ:

«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2): Պատրաստ եմ: Ուրախ եմ լինել ճշմարտության կողմում: Աստված օրհնի մեր երկիրն ու եկեղեցին»։

Առանց որևէ մեկնաբանության հավելենք, որ Թովմաս Առաքելյանի այս գրառումը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի մեկ գրառմանը, որտեղ վերջինս նշում է, թե «Սրբազան շարժման» աջակից հոգեւոր ծառայողը հանրահավաքների արանքում փողոցից զբոսաշրջիկ տղամարդկանց էր տանում հյուրանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more