▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ, այս անգամ լավ ենք հանդես գալու, քանի որ ունենք նոր մարզիչ. Պոնչ

Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը քիչ անց Երևանում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։

Սպասվող խաղին անդրադարձել է նաև  հումորիստ, դերասան Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը:

«Մեր սիրելի Հայաստանի հավաքականին մաղթում եմ լավ խաղ։ Վստահ եմ, այս անգամ լավ ենք հանդես գալու, քանի որ ունենք նոր մարզիչ, ով իր հերթին ունի նոր մոտեցումներ։ Մտածում եմ, որ հանդիպումը ավարտվելու է ոչ-ոքի, բայց շատ ուրախ կլինեմ, եթե մենք հաղթենք Պորտուգալիայի հավաքականին։

Մեր ընտրանուն մաղթում եմ տոկունություն․ չընկճվեք, անկախ ամեն ինչից՝ մենք միշտ ձեր կողքին ենք», – ասել է Պոնչը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

 

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more