▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում շուտով օդային տաքսի է գործելու, իսկ մենք դեռ գծերով Զեյթուն ենք գնում

«Վրաստանում սկսում են փոքր ինքնաթիռներով տաքսի ծառայություն մատուցել, մենք դեռ գազելներով Գծերով Զեյթուն ենք գնում...»,-գրել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ նոյեմբերից Վրաստանում սկսելու է գործել օդային տաքսի: Տվյալ փուլում Adjara Group-ը սպասում է թռիչքների լիցենզիաների ստացմանը և ենթադրաբար նոյեմբերի 15-ից օդաչուները կարող են իրականացնել առաջին չվերթերը: Ինքնաթիռները, որոնք գտնվում են ընկերության տրամադրության տակ, ձեռք են բերվել ԱՄՆ-ում:

Դրանք ութտեղանի Beechcraft ինքնաթիռներ են, որոնք արտադրվում են ամերիկյան Beech Aircraft ընկերության կողմից, որը արտադրում է քաղաքացիական և ռազմական ավիատեխնիկա:

Օդային տաքսիները «Ավիատոր» ապրանքանիշի ներքո թռիչքներ կիրականացնի դեպի Կազբեկ, Բաթում, Սվանեթի շրջան և Վրաստանի այն շրջաններ, որտեղ գոյություն ունեն ինքնաթիռների վայրէջքային հարթակներ:

Ավիատաքսիի թռիչքները կտարբերվեն չարտերային և կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնող ինքնաթիռներից գրանցման և սպասման երկար գործընթացներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more