▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում փոթորիկը հինգ բալի է հասել, Բաթումում հեղեղում է սկսվել

Տեղատարափ անձրևի հետևանքով Բաթում ափամերձ քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ, իսկ փոթորիկը Վրաստանի սևծովյան ափին կազմում է 4-5 բալ։

Փոթորիկը կշարունակվի մինչև երեկո, իսկ սեպտեմբերի 2-ի առավոտյան ծովն աստիճանաբար կհանդարտվ: Հատուկ ծառայությունները կարգի են բերում քաղաքի փողոցները:

Բաթումի մերձակա Չաքվի ավանում վատ եղանակը նույնպես տհաճություններ է պատճառել: Դումբաձեի փողոցում վեց ընտանիքների տներ հեղեղվել են, իսկ առավոտյան Բաթում – Քուբուլեթ – Չաքվի ճանապարհի հատվածում ափերից դուրս է եկել գետը և ջրածակ արել կենտրոնական մայրուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more