▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթի է ենթարկվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ու իր կինը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ ամուսիններ 38-ամյա Մհեր Մկրտումյանին և 36-ամյա Գայանե Մադաթյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը ծանր վիճակում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more