▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիվոստոկում 7-րդ հարկից ընկած երեխան ողջ է մնում՝ ընկնելով օդորակիչի վրա

 

Վլադիվոստոկում (ՌԴ) 3 տարեկան տղա երեխան ողջ է մնացել շենքի յոթերորդ հարկից ընկնելուց հետո: Երեխան ընդամենը մեկ հարկ է ընկել և կախված մնացել օդորակիչի մետաղական տուփից, գրում է lifenews.ru-ն:
 
Դեպքի ականատեսը՝ 9-րդ հարկի բնակիչը, նկատելով երեխային, անմիջապես օգնության է նետվել: Երիտասարդը, վտանգելով սեփական կյանքը, սավաններով իջել է երեխայի մոտ և փրկել նրան:
 
Դեպքի վայր ժամանած բժիշկները հետազոտել են երեխային, գլուխը վիրակապել և հոսպիտալացրել: Երեխայի մայրը եղել է շոկային վիճակում և դժվարությամբ է կարողացել խոսել։
 
Երեխային բարձրությունից հանած տղամարդը պատմել է, որ անգամ չի հասցրել կշռադատել իր արարքը և առավել ևս՝ չի մտածել իր սեփական կյանքի մասին, փոքրիկի լացը չի կարողացել նրան անտարբեր թողնել:

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում 3 տարեկան տղան ողջ է մնացել շենքի յոթերորդ հարկից ընկնելուց հետո: Երեխան ընդամենը մեկ հարկ է ընկել և կախված մնացել օդորակիչի մետաղական տուփից, գրում է lifenews.ru-ն: Դեպքի ականատեսը՝ 9-րդ հարկի բնակիչը, նկատելով երեխային, անմիջապես օգնության է նետվել:

Երիտասարդը, վտանգելով սեփական կյանքը, սավաններով իջել է երեխայի մոտ և փրկել նրան: Երեխային բարձրությունից հանած տղամարդը պատմել է, որ անգամ չի հասցրել կշռադատել իր արարքը և առավել ևս՝ չի մտածել իր սեփական կյանքի մասին, փոքրիկի լացը չի կարողացել նրան անտարբեր թողնել:

Դեպքի վայր ժամանած բժիշկները հետազոտել են երեխային, գլուխը վիրակապել և հոսպիտալացրել: Երեխայի մայրը եղել է շոկային վիճակում և դժվարությամբ է կարողացել խոսել։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more