Ուկրաինայի նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող Վլադիմիր Զելինսկին, որը հայտնի կերպար է՝ դերասան շոումեն, առավել սիրված դարձավ, երբ 2015 թվականից էկրանավորեց «Ժողովրդի ծառան» ֆիլմը, որի գլխավոր դերում հենց ինքն էլ խաղում է։ Զելինսկին Հայաստանում հյուրախաղերի է եղել և մեր երկիրը տպավորել է նրան։
Քվեարկության օրը Զելինսկին հայ լրագրողին խոստացել է, որ ընտրվելու դեպքում գալու է Հայաստան։ Ի դեպ, «Ժողովրդի ծառան» ֆիլմի երրորդ սեզոնը սկսվել է մարտի 29–ին և 3 միլիոնից ավելի դիտում ունի մի սերիա, որտեղ բազմիցս երևում է մեր եռագույնը։ Դրվագներում ցուցադրվում է, նախագահի բանտարկության համար միջազգային կառույցներին դիմելու տեսարաններ, որտեղ ԱՄՆ և Ֆրանսիայի դրոշների մեջտեղում դրված է ՀՀ դրոշը։ Ակնհայտ է, որ Հայաստանի դրոշին այդ պատվավոր հորիզոնականը և գլխավոր դերը տրվել է հետհեղափոխական Հայաստանի պատվին: