ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կտրուկ կադրային փոփոխություններ իրականացրել:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանը:
Ըստ շրջանառվող լուրերի, նրա աշխատանքից ազատման պատճառը նույնն է, ինչ նախօրեին տեղի ունեցած պաշտոնանկությունների դեպքում:
Հիշեցնենք, որ երեկ նրա հրամանով աշխատանքից ազատվել էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն՝ իր ողջ կազմով:
Ոստիկանապետերի ազատման պատճառներից մեկը ըստ շրջանառվող լուրերի եղել է այն, որ ոստիկանապետերը, պատգամավորի հրավերով մասնակցել են խնջույքի ու անկախ իրենց կամքից՝ մեկ այլ պատգամավորի հետ ծնունդի է եկել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը: Ոստիկանապետերը դուրս են եկել անմիջապես, սակայն դա էլ նրանց փաստորեն չի փրկել: