▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել բարձրաստիճան ոստիկանների. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ:

Այսօր կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից ազատել էր ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանին, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Մանրամասներն՝ սկզնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more