▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողին «Չքվիր աչքիցս, չքվիր էստեղից…»

a1plus.am-ը գրում է. Բաղրամյան պողոտայում մի ստվար զանգված վանկարկում է  Բաղրամյան պողոտա, մյուս մասը՝ Օպերա։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին կոչ է արվում հայտարարել՝ ով ուզում է, թող մնա Բաղրամյան պողոտայում, իսկ ով գնալու է, թող գնա։

Ոստիկանապետը լրագրողներին հայտարարեց, թե մաքրելու են պողոտան. «Ով մնա այստեղ մաքրվելու է»։ Վլադիմիր Գասպարյանը զայրացավ, երբ նրա խոսքից հետո լրագրողներից մեկը փորձեց հասկանալ, արդյո՞ք այդ սպառնալիք ։ «Չքվիր աչքիցս, չքվիր էստեղից…»,- հունից դուրս եկավ նա։

ՀՀ քաղաքացին իրավախախտ չէ, – ի պատասխան հայտարարում են քաղաքացիները՝ ընդգծելով՝ եկել են խաղաղ նպատակներով։

Բաղրամյան պողոտան բազմամարդ է։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more