ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն խոսակցությանը, թե Վլադիմիր Գասպարյանն օրերս մասնակցել է քրեական հեղինակություններից մեկի հոր հոգեհանգստին.
«Լրատվական կայք հիշեցնող որոշ միջոցներ լուրեր են տարածում, թե ոստիկանության պետը օրերս մասնակցել է ինչ-որ հոգեհանգստի և փորձում են դրանով «մեղմ ակնարկներ» անել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, իսկ այդօրինակ լրատուներին կոչ եմ անում հրաժարվել լրատվամիջոցի կայացման էժան ու դատարկամիտ փորձերից և քայլել պրոֆեսիոնալիզմի ճանապարհով, եթե, իհարկե, ցանկություն ու կարողություն ունեն»: