▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր, դու սրան էիր արժանի՞

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ ունեցավ Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ, որը տեղի ունեցավ Ադրբեջանի հանրապետությունում: Պուտինը աշխարհիս երեսին վերջին մարդը չէ ու նրա հետ հանդիպում ունենալն ու համագործակցելը հաստատ շատերի համար մեծ պատիվ է, որոշները նույնիսկ կերազեն նրան մոտիկից տեսնեն:  Դե, ինչպես ենք մենք սովոր տեսնել Պուտինի ժամանումները:

Նկարագրեմ մեր երկրի մակարդակով: ՀՀ գրեթե բոլոր պաշտոնյաները, երկրի նախագահի գլխավորությամբ գնացին հասան Գյումրի: Դեռ չկանաչած հողերը միանգամից ծաղկեցին, հին ու քանդված շենքերը նկարազարդվեցին, հասարակ մահկանացուները փողոցներից քշվեցին տներով: Ինքնաթիռից իջնելուց Ռուսաստանի պետական հիմնը նվագեցինք, ոտքի տակ խալիները փռած, որ հանկարծ ոտքը չկպնի գետնին: Մի խոսքով Վլադիմիր հոպարին դիմավորեցինք ոնց որ պետքն էր: Դա 2013 թվականին էր: Հիմա գանք մեր օրեր: Վլադիմիր Պուտինին Ադրբեջանի հանրապետությունում դիմավորում է տվյալ երկրի առաջին փոխվարչապետը... Նույնիսկ վարչապետը չէ՝ փոխվարչապետը: Հա, մի քիչ ճոխություն են թույլ տվել իրենց ու փոխվարչապետն է ընդունել, կարար չէ ասենք վարչապետի վարորդը, այգեպանը կամ գյաջ քսողը դիմավորեր: Մի խոսքով՝ Իլհամ Ալիևը լայաղ չարեց ծանր տեղը թեթևացներ ու դիմավորեր Պուտինին:

Հանդիպումը կայացավ, ասեցին-խոսեցին, պայմանավորվեցին ու այստեղ սկսվեց հաջորդ ներկայացումը: Այն նույն Իլհամ Ալիևը, ով չէր գնացել Պուտինին դիմավորելու, հիմա նույն Վլադիմիր Պուտինին կանչել է իր տուն ՝ լիալուսնի ներքո մաքուր օդին թեյ խմելու: Շատ ռոմանծիկ արարած դուրս եկավ այս Ալիևի տղեն: Հիմա մտածում եմ ՝ տո բա քեզ պետք էր այդ շան որդուն բանի տեղ դնեիր, նախ ծաղրեց քեզ՝ փոխվարչապետին ուղարկելով հետևիցդ, հետո ցուցադրական չայ է խմեցնում՝ մոմի լույսերի ներքո, զգույշ հետո հյուրանոցի համար չտանի...

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more