▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտալի Բալասանյանն իր` ՀՀ պաշպանության նախարար նշանակվելու մասին

Armtimes.com-ը գրում է.

ԼՂՀ ԱԺ «Շարժում-88» խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը, իբր ինքն է նշանակվելու ՀՀ պաշտպանության նախարար:

Ավելին, հարցը լսելուն պես սկսեց «լավ չլսել»:

«Լավ չեմ լսում, ձեր ձայնն աղավաղված է լսվում, չգիտեմ՝ էդ ինչ եք միացրել, որ չի լսվում»,- ասաց նա, որ մինչ այդ նորմալ լսում էր, երբ ներկայանում էինք:

Երբ փորձեցինք նորից կապ հաստատել Բալասանյանի հետ, նա այլեւս զանգերին չպատասխանեց: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Հայաստանի Կառավարությունում իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more