▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտալի Բալասանյանը եկել է զինյալներին հանդիպելու

Hraparak.am-ը գրում է.

Ղարաբաղի գործիչները ակտիվորեն մասնակցում են «Սասնա Ծռերի» ճակատագրին։ Մեզ հայտնի դարձավ, որ տղաներին հանդիպելու նպատակով վաղ առավոտյան Երևան է ժամանել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Նա ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը այս պահին փորձում են հանդիպել ապստամբների հետ։ Նրանք մի քանի ժամ է` արդեն սպասում են, բայց ԱԱԾ –ն և ոստիկանությունը թույլ չեն տալիս, որ մտնեն ՊՊԾ տարածք։ Մենք փորձեցինք կապ հաստատել Բադասյանի և Բալասանյանի հետ, սակայն նրանք այս պահին կոնտակտի չեն գնում գործին չխանգարելու համար։

Իսկ «գործը», այսինքն, իշխանության և Սասնա Ծռերի միջև փոխհամաձայնություն ստեղծելը, շատ բարդ է․ Տղերքը հենց այնպես զենքը չեն ուզում վայր դնեն, և նախագահից «կոնկրետ բաներ» են պահանջում, իսկ նախագահը փաստորեն, հրաժարվում է զինյալների հետ ուղիղ բանակցություններից։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ԼՂՀ-ից հայտնի գործիչներն եկել են մեկ նպատակով․ ամեն ինչ անել, որ տղաներին չվնասեն։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more