▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Էուլջեքջյանի կնոջ՝ Երևան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել ՀՅԴ-ն. Քրիստինե Վարդանյանը՝ «լուռ աշխատանքի» և ցուցադրական PR-ի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված ես լինում խոսել։

Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել PR-ի, գերիների հարցը՝ առավել ևս։

Առավոտյան կադրեր տարածվեցին «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ երևում է՝ ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում հայրենիք վերադարձած գերիներից մեկի կնոջը։ Ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները երեկվանից լծվել են գերիների ու նրանց հարազատների էմոցիաների հաշվին լայքեր ապահովելու գործընթացին։

Ու որպեսզի դուք պատկերացնեք տարբերությունը, միայն ասեմ, որ Վիգեն Էուլջեքջյանի կնոջ՝ Հայաստան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել ՀՅԴ-ն. տոմսը գնել են ՀՅԴ Լիբանանի կառույցի ընկերները, Հայաստանում կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը, նրան օդանավակայան դիմավորելու է գնացել ՀՅԴ անդամներից մեկը։

Ու ինչպես միշտ, այս ամենն արվել է լուռ, առանց աղմուկի, որովհետև աշխարհում ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում լայքերով ու դիտումներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more