azatutyun.am-ը գրում է.Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմի կարողությունների ընդլայնման և ղարաբաղյան շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ երկու առաջարկություն-փաստաթուղթ է ներկայացվել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Փաստաթղթերը ներկայացվել են և հիմա գնում է աշխատանք. ներկայացվել է փաստաթղթ-նախագիծ՝ կապված Կասպշիկի թիմի կարողությունների ավելացման հետ և նախնական փաստաթուղթ՝ կապված հետաքննության մեխանիզմների հետ։ Մնացածն արդեն կապված է կողմերից։ Այսօր համար մեկ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանան պարտադրել այն կողմին, որը հակված չէ այդ քայլերն իրականացնելու, որ դրանք իրականացնեն, հակառակ դեպքում, այդ կողմը, որն անընդհատ խոսում է ստատուս քվոյի փոփոխության մասին, իր քայլերով հենց նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը», - ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում