▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնաշապիկները երկուսն էլ մի գույնի դարձան՝ արյունոտ, կեղտոտ գույնի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօր խանութում երկու տարբեր պոլո վերնաշապիկ հավանեցի, որոշել էի երկուսն էլ գնել, համ գինն էր հարմար , համ՝ գույները։ Երբ արդեն որոշումը կայացված էր, նկատեցի, որ երկուսի վրա մեծ տառերով գրված է made in Turkey:

Վաճառողուհին նկատեց հայացքս և սկսեց արդարանալ, որ իրենք միջազգային բռենդ են և տարբեր երկրներում է կարվում ապրանքը։ Ես հրաժարվեցի գնել այդ վերնաշապիկները։ Գուցե կոպիտ կհնչի, բայց անկեղծ եմ ասում, դրանք երկուսն էլ մի գույնի դարձան՝ արյունոտ, կեղտոտ գույնի։

Գտա երկու այլ՝ մի քանի հազար դրամ ավելի թանկ բան, made in Portugal ու ինձ հիմա այնքան լավ եմ զգում, որ ասելու չէ։ Ինձ համար ևս մեկ կարևոր բան հասկացա այս պատմության մեջ, որ ես այդ խանութում առաջինը չէի , որ հրաժարվել է թուրքական ապրանք գնել ու վստահ եմ՝ վերջինը չեմ։

Գիտեմ , որ դժվար է ամեն տեղ նկատել և մերժել թուրքականը, ու, հավանաբար, թուրքական տնտեսության վրա դա ազդեցություն չի թողնի, բայց մենք դա պետք է անենք նախ ինքներս մեր համար։

Ալեն Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more