▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին զանգի ժամանակ առաջացած վեճը` սպանության պատճառ

Վեդիում անչափահասների միջև վիճաբանություն է սկսվել Վերջին զանգին նվիրված համերգի ժամանակ, այնուհետև դեռահասները վեճը շարունակել են կայարանամերձ տարածքում։
«Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում Վեդիի բնակիչները պատմել են, որ սպանված Ալիկ Հակոբյանը պայմանագրային էր. «Համերգի ժամանակ կռվել են, հետո եկել են «կալցեվոյ»՝ ռազբիրատի, սպանված Ալիկ Հակոբյանն ու սպանության մեջ մեղադրվողն ընկերներ են եղել, կռիվը երեխաների համար է եղել, պատահական է դեպքն եղել։ Ասում են՝ շատ մոտ ընկերներ են եղել»,-նշել են նրանք։

Վիրավորում ստացած անչափահասը ոստիկանության աշխատակցի որդի է։ Կայքի տեղեկություններով, սպանության և սպանության փորձի դեպքով 7 անձ է ձերբակալվել։
Ձերբակալվածների մեջ են նաև սպանություն կատարած անձը և սպանվածի որդին:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ մայիսի 25-ին «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more