Շուտով «Վերջին զանգն» է. Ավարտական դասարանի աշակերտների շրջանում, ինչու չէ, նաև, ուսուցիչների դեմքին ուրախ տոնական ժպիտ է լինելու: Բոլոր նրանք, ովքեր անցել են այդ վերջինզանգյան իրավիճակի փուլը, ամեն տարի այդ օրը անպայման ընկնում են հիշողության գիրկն ու համեմատական կարգով, երևի թե ասում. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Այո, ժամանակները փոխվում են, ու փոխվում է նաև տոնը տոնելու ձևերը: Ի՞նչ տոն առանց գումարի, չ՞է որ հասարակ ատրիբուտի համար նույնիսկ գումար է անհրաժետ, բայց արի ու տես, որ գտնվում են ավելի խորամանկները եւ վերջին զանգի միջոցառումը կազմակերպելու փոխարեն, երեխանների հավաքած ողջ գումարը իրենցով են անում:
Վերջերս ահազանգ ստացանք Վայոց ձոր մարզի բնակիչներից, ովքեր մեզ տեղեկացրեցին, որ իրենց դպրոցներում սկսվել են Վերջին զանգի միջոցառումնները իրականացնելու համար դրամահավաք:
«Իմ երկու երեխանները հաճախում են դպրոց եւ երկուսսն էլ ավարտական դասարանում են սովորում, ես ի վիճակի չեմ աշխատելու, իսկ ամուսնուս աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ: Մեզ որտեղի՞ց 80 հազարից շատ գումար, որ մենք կարողանանք հոգալ մեր երեխանների դպրոցական ծախսերը: Պետք է հագուստ գնենք, հագուստի գները սկում են մոտավորապես 30-ից 40 հազար դրամից, դրան գումարի կոշիկների գինը, մեկ երեխա չի, որ կարողանանք տեղավորվել 80 հազարի շրջանակներում, այլ՝ երկուսն են: Սա դեռ հերիք չէ, առջեւում ավարտական քննություններն են ու վերջի տոնական հրաժեշտի միջոցառումը ու էլի պետք է գումար հավաքենք: Բայց որտեղի՞ց»: Մեզ հետ զրույցում նշեց տիկին Արմինեն, ով երկու երեխաների մայր է:
Հարց է առաջանում. գործազրկության ցուցանիշով, Վայոց ձոր մարզի` շրջանավարտ ունեցող ընտանիքները որտեղի՞ց եւ ինչպե՞ս են հայթայթելու այս գումարները: Չէ որ նվազագույն 50-80.000 դրամ նվազագույն ծախսեն են, երբ պատասխանատու կառույցների կողմից զսպվում են այս արարողակարգի ճոխությունները:
Ահազանգի հետքերը մեզ տարան Վայոց ձոր մարզի մի շարք կրթօջախներ: Աշակերտների հետ զրույցի ժամանակ, նրանք մեզ պատմում էին, որ այո գումար հավաքել են, մոտավորապես 18-ից 20.000 հազար դրամ: Բացի դա, քննություններից առաջ եւս գումար են հավաքելու:
«Պետք է նոր հագուստներ գնենք, որոնք կլինեն միանման, այս տարի որոշել ենք, որ մեր հագուստը գույները պետք է լինեն կապույտի եւ սեւի համադրությամբ: Սցենարը նույնպես պատվիրված է, բանաստեղծություններից սկսած մինչեւ հումորային համարները բոլորը սցենարիստն է գրել»: Մեզ հետ զրույցում նշեցին աշակերտները:
Աշակերտներից մի քանիսն էլ տեղեկացրեցին, որ իրենք վերջին զանգի համար գումար հավաքել են, բայց միջոցառումը կազմակերպվել էր շատ ցածր մակարդակով եւ անշուք:
«Որոշել էինք, որ պետք դահլիճը գեղեցիկ զարդարենք, բոլոր ուսուցիչներին վարդեր նվիրեինք, բայց եղավ լրիվ հակառակը. Ոչ՛ դալիճը զարդարվեց նորմալ տոնական տեսքով, ոչ՛ էլ ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցինք: Թե ի՞նչ եղան կամ ու՞մ ձեռքի տակով անցան այդ գումարները ոչ մեկ չի իմանում: Իմանում ենք, բայց վախենում ենք բարձրաձայնել»: Մեզ հետ զրույցում նշեց Կարինեն, ով արդեն 3 տարի է, ինչ ավարտել է դպրոցը:
Շրջայցի ընթացքում հարցազրույց ունեցանք նաեւ ուսուցիչների եւ տնօրեննրի հետ, ովքեր միաբերան մեզ համոզում էին, որ ոչ մի դրամահավաք էլ չի՛ եղել եւ չի՛ էլ լինելու:
«Կարող՞ եք մեկ դպրոց ասել, որ վերջին զանգի միջոցառումը կազմակերպելու համար գումար չի հավաքել: Չեք կարող, քանի որ մեզնից էլ լավ գիտեք, որ բոլորն էլ հավաքում են: Իսկ մենք սուրբ չենք, այո հավաքում ենք, բայց սահմանները չանցնելով»: Մեզ հետ զրույցում նշեց ուսուցիչներից մեկը:
Ի՞նչ է ստացվում. աշակերտներն են ցանկանում սեւացնել դպրոցի բարի համբավը, թե՞ ուսուցչական կազմն է ցանկանում կատարվածը թաքցնել:
Ինչեւէ, լինելու ենք հետեւողական:
Նարեկ Միրզոյան
Կարդացեք նաև` Ծնողներն ահազանգում են. թիվ 115 դպրոցում դրամահավաք է սկսվել