▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջը Հայաստանի Ազգային ժողովը որոշեց` ինչպես պատժել Ալիևին

Hraparak.am-ը գրում է. Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամ էր և ամեն հայտարարությունից հետո ուզում էի հայտարարություն անողին ասել՝ հուզական վիճակից դուրս եկեք հարգելի պատգամավոր:

Մեկը Ալիևի ականջներն էր կտրում, մեկը խորհուրդ էր տալիս՝ հանձինս ադրբեջանցիների, պայքարել կատաղած ոչխարների, շակալների դեմ, մեկը բանաստեղծություն էր արտասանում:

Սոցցանցերը մեկ շաբաթ է՝ նույն գործողություններն անում են, ավելի ճիշտ՝ ասում են, այսօր հանրությունը սպասում էր, որ պատգամավորները ականջ կտրելուց այն կողմ մի կարգին բան կասեն… Հիմա ի՞նչ հասկանա ձեզանից ժողովուրդը, հարգելի պատգամավորներ՝ Ալիևի ականջները կտրել, թե՞ թույն տալ…

Սա՞ է հարցի լուծումը: Եթե սա է, ուրեմն կարելի է ասել, որ վերջը Ազգային ժողովը որոշեց՝ ինչպես պատժել Ալիևին:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more