▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ տվեք «ճիշտ արեցին գնացին, թե՞ լավ կլիներ չգնային» քննարկմանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

... Մեր մարզիկների Բաքու գնալուց առաջ մի շարք կարկառուն ՖԲ-յան «ջենեռալներ» իրենց հեղինակավոր վերդիկտով դատապարտում էին մեկնելու որոշում կայացնողներին, դա գրեթե նույնացնելով Վասակ Սյունու` թշնամու հետ բանակցություններ վարելու գործընթացի հետ, դրանից բխող տգեղ և պսեվդովերլուծական մեկնաբանություններով........

Հաճելի է, գովելի է և հուսադրող, որ «վիրտուալ սալդածիկներից» բացի, ՖԲ-ում դեռ մնացել են իրականությունն իրենց դատողությամբ և հասկացողությամբ վերլուծող մարդիկ, առավել ևս իրենց նախկին կարծիքից առանց քաշվելու հրաժարվողներ.... 

....Այս օրերին Եռագույնը Բաքվում է, մեր ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸ հակառակորդի հենց սրտում է, ուստի անտեղի և անպտուղ բառախաղերով շահարկելը` ճիշտ արեցին գնացին, թե լավ կլիներ, որ չգնային, եկեք ԹԱՐԳԵՔ, հետո ձեր թոռներին կպատմեք, ԹԵ ԻՆՉ ԷԻՔ ԱՆՈւՄ ԴՈւՔ, ԵՐԲ ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈւՄ ՀԱՅԻ ԴԵՄՔՆ Ու ՏԵՍԱԿՆ էին ՊԱՐՏԱԴՐՈՒՄ` թուրքին, ադրբեջանցուն ու ՀԱՅ-ի երբևէ չհանդիպած լիքը հանդիսատես երիտասարդների...........

Գևորգ  Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more