Երևանում վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է. այս մասին Asekose.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» ՀԲԿ-ից: Հավելելով, որ փոքրիկը մահացել էր նախքան հիվանդանոց հասնելը:
Հիշեցենք, որ այսօր` ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ 5-ամյա երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: