▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերականգնել արդարությունը… Գրեթե 10.000 մարդ ստորագրել է Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագիրը

Change.org կայքում  ստորագրահավաք է ընթանում օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում պարտված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերականգնելու պահանջով:

Խնդրագրի հեղինակները կոչ են արել միջազգային տարբեր ֆեդերացիաներին, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային վերականգնել արդարությունը` նշելով, որ հայ մարզիկն այս անարդարության պատճառով սպորտը լքելու ցանկություն ունի:

Խնդրագիրը ստորագրածների թիվն այս պահին գրեթե 10. 000 է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more