Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կուսակցությունների օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը մշտապես ողջունելի է, սակայն պետք է հաշվարկել, որպեսզի այդ առաջարկություններն ու նախագծերը չլինեն ժամանակարեպ կամ չհիմնավորված:
Օրինաց Երկիր կուսակցությունը հանդես էր եկել օրենքի նոր նախագծով, որով առաջարկվում էր հարկային արտոնություններ սահմանել Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում: Եթե ավելի կոնկրետացնենք, ապա համաձայն օրենքի, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից ստացված եկամուտները պետք է ազատվեն շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 %-ով , իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում՝ ամբողջությամբ:
Կառավարությունը, ինչպես և կանխատեսվում էր, մերժեց պատգամավորների կողմից կազմված նախագիծը:
Կապված նախագծի հետ, կցանկանայի ներկայացնել մի քանի դիտարկում
Ներդրումների ծավալի աճին ուղղված միջոցառումները պետք է ունենան համակարգային բնույթ, որոնք ուղղված կլինեն որոշակի խնդիրների լուծմանը: Ներդրումների աճին նպաստելու համար, տարածաշրջանին միայն հարկային արտոնությունների նախատեսումը հանգեցնելու է բյուջեի եկամուտների կորուստներին` առանց տվյալ շրջանում նոր ներդրումների իրականացման:
Բացի դա, այս նախագիծը լիովին վերարտադրում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը, որով հարկային արտոնություններ են սահմանվում սահմանամերձ համայնքներում: Պետք է փաստենք նաև, որ ՕԵԿ-ի առաջարկած արտոնությունները մրցակցության մեջ են մտնելու սահմանամերձ գյուղերի համար սահմնաված արտոնությունների հետ և ձախողելու են օրենքի առջև դրված խնդիրները: Ավելի կոնկրետ, արտոնույթունների սահմանման դեպքում ներդրում կատարող տնտեսվարողները, ինչու՞ պետք է հասնեն սահմանմերձ գյուղեր: Դրա փոխարեն ներդրումները կկատարեն հենց Շիրակի մարզում, իսկ սրա արդյուքնում սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացումը, այդ համայնքներում բնակվող քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծումը և մի շարք այլ խնդիրներ պազապես չեն լուծվի:
Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է լինի նպատակաուղղված: Խորհրդարանական ուժերը պետք է առավելագույնս ուսումնասիրեն և նոր ներկայացնեն քննարկման: Չէ որ ամեն ինչ «մենք ձեր կողքին ենք» հեքիաթի շրջանականերում չի լինում:
Մերժումն արդարացված է: Կարծում եմ, որ պատգամավորներն իրենք էլ չէին հավատում, որ նախագիծը կընդունվի: