Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Դիտեք նաև՝
***
***
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ, որի ժամանակ մենք ականատես կլինենք թաթար -մենղոլական կամ սելջուկյան արշավանքների մերօրյա տեսարանների ընդդեմ հայ ազգի հոգևոր սրբություններ։
Ես չեմ փորձի ազգային արժանապատվության, քրիստոնեական հավատարմության կամ Մայր Աթոռին պաշտպան լինելու մասին որևէ խոսք ուղղել մարդկանց, հանրությանը։
Հասկացողն ու ազգային բարոյականություն ունեցողը առանց այդ խոսքի էլի կգա Եկեղեցուն պաշտպանելու, իսկ չեկողները հերթական անգամ հազար ու մի պատճառ կգտնեն չգալու՝ տուն պահելուց մինչև աշխատանք չկորցնելը կամ աշնանային բերքահավաքից մինչև փորլուծություն։
Աստված թող ների նրանց հոգիներն ու նրանց զավակներին, ովքեր օրհասական պահին միայնակ կթողնեն Մայր Եկեղեցուն ներքին թշնամու դիմաց։ Գուցե ների... Գուցե
Աստված թող ների նաև այն ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, ովքեր կկատարեն հրամանը և կհարձակվեն Մայր Աթոռի վրա, կփորձեն բռնություն գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։
Չմոռանաք ձեր հանցանքների պատճառով ձեր վաղվա տառապյալ զավակների ու ծնողների մասին»։
***
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Վեհափառ Հայրապետի դեմ քրեական վարույթ նախաձեռնելը կամ հետապնդում հարուցելը քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է։ *** |
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաստատ համոզված եմ, որ եթե Հայաստանում մի աղանդավորական շարժման անդամի մազը ծռվի, ոստիկանը թարս նայի, վրաները բարձր գոռա՝ ամբողջ Եվրոպան կալեկոծվի։ 69 հատ բանաձև կընդունեն, դեսպանները իրար հերթ չտալով՝ կդատապարտեն, փողոց կփակեն, տարատեսակ կառույցներն ու հանձնաժողովները վայնասուն կդնեն, ֆիրմա ԶԼՄ-ները 666 հատ դատապարտող հուզաճմլիկ ռեպորտաժ կպատրաստեն։ |