Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մայր Աթոռից պաշտոնապես հայտնում են, որ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ առաջիկա հինգ օրերին Մայր Տաճարում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սբ. Պատարագ՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»։
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս կարևոր քայլով Սբ. Էջմիածինը դիմում է մեզ՝ իր հավատավոր զավակներին, Մայր Աթոռի տարածքում առաջիկա օրերին հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով։ Հայաստանը զավթած թրքալեզ ռեժիմն ապացուցել է, որ ոչ մի սրբապղծության առջև այլևս չի կանգնելու, և ցանկացած պահի պատրաստ է դիմելու ցանկացած սադրանքի։ Ուստի, իսկապես կարևոր է առաջիկա օրերին, ըստ հնարավորության, լինել Սբ. Էջմիածնում»։
***