«Շուրջ 10 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարության մասին տեղեկացել ենք մամուլից, չգիտենք՝ վավերական է, թե վավերական չէ, դրա համար որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»,– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Միայն կարող եմ ասել՝ Հայ Եկեղեցին միշտ ամուր և միասնական է, իսկ եթե մեկն իրեն միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է, և այդ մեկով, երկուսով, երեքով եկեղեցին չի կազմաքանդվում»,– ասաց Հայր Ասողիկը։
Նա նշեց, որ ուխտապահ դասը երբեք չի կարող սպառվել կամ նվազել։ «Ե՛վ հոգևորականների դեպքում, և՛ աշխարհականների դեպքում եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն որպես աստվածային հաստատություն. եթե այդ մարմնի մեջ ինչ-որ գոյացություն է առաջ գալիս, այդ մարմինը այդ գոյացությունը հեռացնում է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Վեհափառ Հայրապետին հաշված ժամեր են մնացել, Հայր Ասողիկը նշեց. «Որպես հոգևորական, որպես պարզ հայ հավատացյալ կարող եմ ասել՝ անհեթեթ, անիմաստ հարցեր, մտածումներ արտահայտելու կարիք չկա։ Վեհափառ Հայրապետին որևէ մեկը՝ ոչ բարոյական, ոչ էլ կանոնական իրավունք չունի հեռացնել։ Սա այնպիսի հարց է, որ քննարկման ենթակա չէ, իսկ եթե մեկը հոգեխանգարմունք ունի և կարող է նման հարցեր բարձրացնել, հետապնդել՝ ասելիք չունեմ»։
***
Եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճանԱվորից մինչև բարձրաստիճան, պետական իշխանությունների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում Հայոց Հայրապետի օրհնությունը,– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Եթե չկա այդ օրհնությունը՝ նա կանոնազանց է և ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին»,-ասաց նա։
***
|
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է կալանավորված երկու սրբազանների լուսանկարները՝ կից գրառմամբ. «Իրական հայ եկեղեցականները իրենք են: Միքայե՛լ ու Բագրա՛տ սրբազաններ, դուք ճաղերի հետևում չեք, դուք հիմա հայ ազգի փրկության ամենաառաջին խրամատում եք: Խոնարհումս ձեզ, սրբազան հայրեր: |
Դիտեք նաև՝
***


