▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի...Շնորհակալություն Սյուզի Բադոյանին ու կին փաստաբաններին․․․Ռուբեն Մելիքյան

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի...Շնորհակալություն Սյուզի Բադոյանին ու կին փաստաբաններին․․․Ռուբեն Մելիքյան

***

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Այս մասին լրատվականների հետ զրույցում հայտնել են Գլխավոր դատախազությունից։

***

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Քննիչները պետք է հասկանան, որ այդ երեխաների հետ մինչև հարցաքնությունը պետք է մի քանի օր աշխատել։ Նրանք հոգեբանական շատ ծանր վիճակում են ու օպերներով գնալ ու տանից երեխաներին տանել քննչական գործողությունների, դա տրավմա է նրանց համար։ Այսինքն՝ տուժո՞ղը պետք է ցուցմունք տա, որ գործ բացվի, գործը վաղուց բաց էր»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել առանց փատաբանների, հրատապ տանել հարցաքննության, Էլբակյանը պատասխանել է. «Մենք ասել էնք, որ Վեդու քննչականին չենք վստահում, նրանք դա հիմք են հանդիսացրել, թե իբրև մենք հրաժարվում ենք, ու առանց մեզ որոշել են երեխաներին տանել հարցաքննության

info@asekose.am/095519696
Հասարակություն more