Վազելը ամեն դեպքում ծանրաբեռնվածություն է հոդերի ու մկանների համար: Այդ պատճառով ավելորդ քաշ ունեցող ու գեր մարդկանց խորհուրդ չի տրվում շատ ու երկար վազել: Մյուս կողմից՝ վազքը լավագույն միջոցն է ավելորդ քաշից ու կիլոգրամներից ազատվելու համար: Ստացվում է, որ փակ շրջա՞ն է: Մի կողմից վազքը օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, մյուս կողմից՝ դա ազդում է ձեր հոդերի ու սրտանոթային համակարգի վրա Ոչ: Սրան էլ լուծում կա, պետք է վազել, պահպանելով սակայն որոշակի կանոններ: Առաջինը պետք է սկսել վազել քիչ տարածություններից ու կարճ ժամանակով: Aroxj.am-ը ներկայացնում է հենց այդ պարզ կանոնները: Ինչպես վազել նիհարելու համար ու չվնասել առողջությանը:
Վերանայեք ձեր սննդակարգը ու հրաժարվեք ֆասթֆուդից
Ֆասֆուդը ընդգրկում է ոչ միայն հոթ-դոգերն ու շաուրմաները, այլ նաև կիսաֆաբրիկատներ, ինչպես օրինակ խինկալիների մեծ ու սառեցված տեսականին, կիսաֆաբրիկատ կոտլետները, սառեցված աղցաններն ու կեսպատրաստ հավի թևիկներն ու բդերը:
Վերաձևավորեք ձեր սառնարանը՝ այն պետք է բացառի ճարպոտ, բարձր յուղայնությամբ, ծխեցված մթերքներն ու քաղցրավենիքը: Սառնարանը պետք է լցված լինի բանջարեղեններով ու մրգերով, ձկնատեսակներով ու ոչ յուղային մսատեսակներով:
Վազելուց հետո ճիշտ սնունդ օգտագործեք
Վազքից անմիջապես հետո բնականաբար կսովածանաք: Եվ ուտելը անհրաժեշտ է, որպեսզի վերականգնեք կորցրած էներգիան: Սակայն հարկավոր է ուտել ոչ թե սենդվիչներ ու քաղցրավենիք, այլ թարմ մրգերից քամված հյութեր կամ ձվածե՝ղ բանջարեղեններով: Վազքից հետո սնունդը պետք է լինի կալորիական, բայց ոչ յուղոտ կամ տապակած:
Նվազեցրեք չափաբաժինները
Եթե մեկ օրում 100 կիլոկալորիա պակաս օգտագործեք, ապա շաբաթվա ընթացքում այն կկազմի 700 կիլոկալորիա: 700 կիլոկալորիան իր հերթին կազմում է մոտ 450 գրամ ավելորդ քաշ: Այսինքն երկու շաբաթում միայն փոքր չափաբաժնի արդյունքում կկորցնեք մոտ մեկ կիլոգրամ քաշ: Եթե սրան էլ գումարենք առողջ սննդակարգն ու վազքը, ապա այն կարող է կազմել մոտ 3 կիլոգրամ:
Կատարեք ուժային վարժություններ
Վազքի ընթացքում մարդը ճարպերի ու ավելորդ քաշի հետ մեկտեղ կորցնում է նաև մկանային ծավալը: Որպեսզի մկանների հյուծվածություն չառաջանա կատարեք նաև ուժային վարժություններ: Օրը 10-15 րոպեն բավարար է: Միաժամանակ պետք չէ այցելել մարզասրահ. կարող եք բնակարանում ձգումներ անել՝ կախվել, կքանստել:
Մի մոռացեք խմելու մասին
Մարդը օրվա ընթացքում պետք է օգտագործի 3-3.5 լիտր ջուր: Սա հարկավոր է ձեր օրգանիզմին՝ ջրազրկումից խուսափելու համար: Միաժամանակ, եթե դուք բավարար քանակությամբ ջուր չեք օգտագործում, ձեզ թվում է, որ դուք սոված եք: Իրականում դուք խմել եք ուզում: Այնպես, որ վազքին, վարժություններին ու ճիշտ սննդակարգին զուգահեռ մի մոռացեք օրը 3 լիտր հեղուկ օգտագործելու անհրաժեշտության մասին:
Վազք նիհարելու համար. 5 կանոն, որոնք անհրաժեշտ է պահպանել արդյունքի հասնելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more