▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգեն Միրզախանյանը սիրուհուն «դոմփել ա»` ինչպես դուք եք սիրում ասել »․ լրագրողը՝ Փաշինյանին

«Վազգեն Միրզախանյանը սիրուհուն «դոմփել ա»` ինչպես դուք եք սիրում ասել»․ լրագրողը՝ Փաշինյանին

Կարդացեք նաև՝ 

«Պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել և այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է, և մենք պետք է փորձենք այդ ատրիբուտները մաքսիմալ պահել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ծառայողական մեքենաների համարանիշի փոփոխության վերաբերյալ հարցին։

«Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր, մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն՝ ես էլ հիմա չպիտի գրեմ՝ «ՆՓ 001»։ Այս դեպքում պետական ընտրության հարց է, դա արվել է, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն»,- պարզաբանել է Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվել է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինել միայն «1» թվով»։ Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել միջազգային փորձը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more